Armenian

Նորություններ : 2005 - 2006 : Ավարտվում են նոր դպրոցների ներդպրոցական խաղերը

Աբովյանի, Արմավիրի, Մեծամորի, Հրազդանի, Վաղարշապատի եւ Երեւանի դպրոցներում իր ավարտին է մոտենում ներդպրոցական բանավեճերի մրցաշարը:Ակումբի թիմերը բանավիճեցին ամենատարբեր թեմաներով, որոնց հետ կարելի է ծանոթանալ Ներդպրոցական Բանավեճեր բաժնում: Եզրափակիչ խաղերի թեմաներն են` ՙՀՀ-ն պետք է վարի ռուսամետ քաղաքականություն՚ - ք. Երեւան, ՙՀՀ ատոմակայանի ռազմավարական նշանակությունն առավել առաջնահերթ է, քան դրա գործունեությունից բխող բնապահպանական խնդիրները՚» - ք. Վաղարշապատ, ՙ«Մահապատիժը բարոյապես անթույլատրելի է եւ չի կարող արդարացվել անգամ ամենածանր հանցագործությունների դեպքում»՚- ք. Աբովյան,

 "12-ամյա կրթությունը առավել արդյունավետ է բարձրորակ մինչբուհային կրթության տրամադրման համար" - ք. Հրազդան և "ՀՀ-ում պետք է կիրառել այլընտրանքային ծառայություն" ք. Մեծամոր եւ Արմավիր: Որոշ բանավեճերը շարունակություն ունեցան` Արմավիրի թիվ 6 դպրոցի ակումբի անդամները ՙ"Արդյոք հաշմանդամ երեխաների ուսուցումը պետք է իրականացվի հանրակրթական դպրոցում" թեմայով բուռն բանավեճի արդյունքում որոշեցին աշակերտների ուժերով մի փոքր օգնություն ցույց տալ Արմավիրի գիշերօթիկ դպրոցի սաներին՝ հագուստեղենի, խաղալիքների եւ քաղցրավենիքի տեսքով:

Ակումբի անդամները այցելեցին գիշերօթիկ դպրոցը, ծանոթացան երեխաների հետ, նվերներ բաժանեցին: Ներդպրոցական մրցաշարին զուգահեռ բոլոր քաղաքներում անցկացվեցին քաղաքացիական նախաձեռնություններին նվիրված սեմինարներ: Բոլոր դպրոցների ակումբների անդամները հանդիպեցին "Ապագան քոնն է", "Հայ Միասնության Խաչ" եւ "Հաբիթաթ - Հայաստան" տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսին են` քաղաքացիական հասարակության ձեւավորում, կամավորության սկզբունքներ, հասարակական կազմակերպությունների դերը, առաքելությունը եւ այլն:

Ներդպրոցական խաղերի ավարտից հետո դպրոցների թիմերը կհանդիպեն իրենց քաղաքի այլ դպրոցների թիմերի հետ ընկերական բանավեճ-հանդիպումներում: 

վերադառնալ ցանկին