Armenian

Նորություններ : 2006 - 2007 : Հաղթողներ չեղան

14.03.2007 - 16.04.2007 տեղի ունեցավ "Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ" ծրագրի միջդպրոցական փուլը, որին մասնակցեցին ծրագրում ներգրավված Հայաստանի յոթ քաղաքների 50 դպրոցները:

Խաղերը դատելու նպատակով ԵՆ կողմից հարցազրույցների միջոցով ընտրվեցին դատավորներ, որոնք ներկայացնում էին Երեւանի Պետական համալսարանը եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Դատավորներն անցան վերապատրաստում՝ ծրագրի էությանը ծանոթանալու եւ գնահատման հմտություններին տիրապետելու նպատակով: Մրցանակաբաշխությունները կազմակերպվեցին դպրոցներում, որի ընթացքում բոլոր ակումբները պարգեւատրվեցին վկայականներով այս փուլում հաջող մասնակցություն ունենալու համար: "Լավագույն ակումբ"  "Միջդպոցական փուլի հաղթող", "Լավագույն նախապատրաստական աշխատանք" եւ այլ անվանակարգերում պատվոգրեր շնորհվեցին բոլոր ակումբներին:

Ընդ որում, մասնակցիներին խրախուսելու նպատակով ԵՆ կազմակերպության կողմից իրականացվեց գրահավաք, որի արդյունքում Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունները տրամադրեցին իրենց հրատարակությունները: Տրամադրված գրականությունը մեծ ներդրում կունենա աշակերտների գիտելիքների խորացման, եւ որպես արդյունք, բանավեճերի որակի բարձրացման համար: Այս նախաձեռնությունը նաեւ հնարավորություն տվեց տեղեկացնելու Հայաստանում գործող կազմակերպություններին իրականացվող ծրագրի եւ ներգրավված դպրոցների մասին, այդպիսով նպաստելով աջակցության շարունականությանը:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել աջակցություն ցուցաբերած կազմակերպություններին, այդ թվում, Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակը, Հայաստան Համահայկական Հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Զանգակ 97 հրատարակչությունը, ԱՆՏԱՐԵՍ հրատարակչությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Եվրոպական Հանձնաժողովը: ՀԱՂԹՈՂՆԵՐ ՉԵՂԱՆ, բոլոր մասնակից ակումբները հավասարապես հաղթեցին այս փուլում՝ ակտիվ եւ հաջող մասնակցություն ունենալով:

Շնորհավորում ենք բոլորի՜ն:

վերադառնալ ցանկին