Armenian

Նորություններ : 2008 - 2009 : Բանավեճերի մեկնարկ

Ուսումնական տարվա սկզբում տեղի ունեցավ բանավեճի ակումբների հավաքագրման գործընթացը, որի արդյունքում 20-25 աշակերտներ համալրեցին արդեն իսկ ձևավորված ակումբների շարքերը: 2008թ.-ի հոկտեմբերին ծրագրին մասնակից յուրաքանչուր ակումբում մեկնարկեցին գործնական բանավեճեր, որոնք հենակետ հանդիսացան ծրագրի հաջող ընթացքի համար: Ներակումբային բանավեճերը, որոնք տեղի ունեցան նոյեմբեր ամսվա ընթացքում, կարևոր դեր հանդիսացան ակումբի անդամների՝ սեփական ուժերը փորձելու և միմյանց հնարավորությունները բացահայտելու համար: Արդյունքում ակումբների յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունեցավ մասնակցել բանավեճի ընթացքին, և դեկտեմբեր ամսվա սկզբին, մինչ ընկերական հանդիպումների մեկնարկը, ակումբներն իրենց ղեկավարների հետ միասին ձևավորեցին 5-ական հոգուց բաղկացած թիմեր:
Ընկերական հանդիպումների ժամանակ թիմերը բանավիճեցին հետևյալ հարցադրումների շուրջ՝

1. Թանգարանների և ցուցահանդեսների մուտքը պետք է լինի անվճար
2. Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի
3. Արդյոք Վրաստան-Օսիա պատերազմում Ռուսաստանը պաշտպան էր
4. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդները պետք է արգելվեն:
5. Ծնողները պետք է պատասխանատվության կրեն իրենց երեխաների արարքների համար
6. Գիտական հետազոտություններում կենդանիների օգտագործումն արդարացված չէ
7. Մարդու օրգանների վաճառքը պետք է օրինականացվի
8. ՄԻԱՎ-ով (Մարդու իմունային անբավարարության վիրուս) հիվանդ մարդիկ պետք է ապրեն լիարժեք կյանքով
9. Թուրքիայի նախագահի՝ Աբդուլահ Գյուլի այցը Հայաստան կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
10. Արդյոք ժողովրդավարությունն անհրաժեշտ է բոլոր երկրներին
Ծրագրին մասնակից յուրաքանչյուր քաղաքում անցկացվեցին ընկերական հանդիպումներ, որոնց շնորհիվ ակումբների անդամներն ամրապնդեցին բանավիճելու իրենց հմտությունները և այժմ պատրաստ են միջդպրոցական մրցույթին: 

վերադառնալ ցանկին