Նորությունների արխիվ
Նորություններ : 2006 - 2007 : Ակնկալիքներն իրականացան
Ուզում ենք տեղեկացնել, որ YES ծրագրի ամենապատասխանատու փուլը՝ Հանրապետական մրցաշարը տեղի ունեցավ մայիսի 16-18 Երեւանի Թեքեյան կենտրոնում:

Բանավեճերը դատելու նպատակով ԵՆ-ի կողմից կատարվեց դատավորների ընտրություն, որոնք ներկայացնում էին ՀՀ-ում գործող տարբեր կառույցներ, մասնավորապես ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Երեւանի պետական համալասարանը, SOS մանկական գյուղերը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնը, Հանրային հեռուստաընկերությունը, ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, ԱրմՆյուզ հեռուստաընկերությունը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը:

Մասնակիցները Հայաստանի յոթ քաղաքների հավաքականներն էին: Երեւանի հավաքականը հանդես էր գալիս երկու թիմով, քանի որ մասնակից դպրոցների թիվը շատ էր: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը ներկայանում էր մի գույնով: Մասնակիցները Երեւան ժամանեցին մայիսի 16-ին: Հենց այդ օրն էլ տեղի ունեցան առաջին նախընտրական բանավեճերը: Թեման էր "ՙԱհաբեկչությունը ոչ մի պարագայում արդարացում չունի"՚: Բանավեճերի արդյունքում ամենաբարձր միավորները հավաքեցին Երեւան 1, Երեւան 2, Աբովյան, Արմավիր թիմերը:Չնայած վերը նշվածին՝ մայիսի 17-ին բոլոր թիմերը հնարավորություն ստացան պայքարը շարունակել մրցանակային երեք տեղերի համար: Կիսաեզրափակիչ փուլի թեման էր "Սպորտում խթանիչների օգտագործումը պետք է օրինականացվի"՚: Թեժ բանավեճերի արդյունքում Արմավիր եւ Երեւան 1 թիմերն անցան եզրափակիչ փուլ, իսկ Աբովյան եւ Վանաձոր քաղաքների հավաքականները խաղացին երրորդ տեղի համար: Նույն օրը կայացած բանավեճի արդյունքում Վանաձորի թիմը զբաղեցրեց երրորդ տեղը:

Մայիսի 18-ին ժամը 12:00 տեղի ունեցավ եզրափակիչ բանավեճը: Թեման էր "Պետությունը պետք է ուժեղացնի վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ": Բանավեճը դատելու հնարավորություն ունեցան նաեւ հրավիրված ԶԼՄ ներկայացուցիչները: Թեժ պայքարի արդյունքում Արմավիրի հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը: Առաջին երեք տեղը զբաղեցրած թիմերը պարգեւատրվեցին մեդալներով: Բոլոր մասնակցիներին տրվեցին խրախուսիչ նվերներ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի եւ Ամերիկյան դեսպանատան կողմից տրամադրված գրականությունը:
Շնորհավորում ենք բոլորին:



