Armenian

Նորություններ : 2008 - 2009 : Նոր ուսումնական տարի՝ ևս 20 բանավեճի ակումբ...

"Երիտասարդական նվաճումներ" կրթական ՀԿ-ի (ԵՆ), Ջինիշյան Հիշատակի հիմնադրամ-ի (ՋՀՀ) և այս տարվանից սկսած նաև Եվրոպական Միության (ԵՄ) համատեղ ջանքերով իր ընթացքն է շարունակում "Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ" (YES) բանավեճի ակումբների ստեղծման ծրագիրը: Վերջինս ընդլայնելու է իր գործունեությունը՝ համալրելով ևս երկու մարզերի դպրոցներ: Արդյունքում բանավեճն իր արմատները կտարածի ևս 20 դպրոցներում, ուր և համապատասխանաբար կստեղծվեն բանավեճի ակումբներ ու կձևավորվեն բանավեճի ավանդույթներ: 2009թ-ի ամռանը նախատեսվում է անցկացնել նոր ձևավորվող ակումբների ղեկավարների վերապատրսատում: Այսպիսով՝ ծրագրի հաջող ընթացքի շնորհիվ 2009-2010 ուս. տարվա մեկնարկին բանավեճի ակումբների թիվը կհասնի 100-ի:

վերադառնալ ցանկին