Armenian

Նորություններ : 2006 - 2007 : Ծրագիրը հաստատուն քայլերով գնում է առաջ

ԵՆ-ն ՋՀՀ-ի եւ նոր գործընկերոջ` Եվրոպական Հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության հետ համատեղ շարունակում է YES (Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ) ծրագիրը եւ 2007-2008 թթ. ուսումնական տարում նախատեսում է ստեղծել եւս 30 նոր ակումբներ Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ շարունակել եւ ծավալել աշխատանքը նախկին ակումբների հետ` կազմակերպելով բանավեճի հանրապետական մրցաշարը:

Ծրագրի այս փուլին կմասնակցի շուրջ 80 դպրոց` ծրագրի առաջին փուլին մասնակցած 50 դպրոցները եւ եւս 30 լրացուցիչ դպրոց Հայաստանի տարբեր մարզերից:

Ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում կկազմակերպվեն մի շարք գործնական եւ մրցութային բանավեճեր, իսկ Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Արմավիր, Մեծամոր, Հրազդան, Աբովյան եւ Երեւան քաղաքների դպրոցները հնարավորություն կունենան մասնակցելու բանավեճի հանրապետական մրցույթին:

վերադառնալ ցանկին