Նորություններ : 2008 - 2009 : Բանավեճի ակումբները քննարկում են Եվրոպական արժեքները
2008-2009 ուսումնական տարվա առային կիսամյակի ընթացքում բանավեճի ակումբները հնարավորություն ունեցան մասնակցել նաեւ "Հայ երիտասարդությունը քննարկում է Եվրոպական արժեքներն, արդար կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը" ծրագրին, որն իրականացրեց "Երիտասարդական նվաճումներ" կրթական կազմակեպությունը Բրիտանական Դեսպանատան աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է առաջ քաշել ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար կառավարման մի շարք խնդիրներ եւ հնարավորություն տալ աշակերտներին արտահայտել իրենց կարծիքները:
Ծրագրի շրջանակներում նկարահանվեցին վերոհիշյալ թեմաներին առնչվող տեսաֆիլմեր, որոնց շուրջ էլ բանավեճի ակումբների անդամները ծավալեցին բուռն քննարկումներ: