Նորություններ : 2008 - 2009 : Բանավեճն արդեն ավանդույթ է
Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագիրը (YES) 2008-2009 ուսումնական տարում կրկին վերսկսում է իր գործունեությունը Վանաձոր, Գյումրի, Էջմիածին, Արմավիր, Աբովյան, Հրազդան, Սեւան, Գավառ եւ Երեւան քաղաքների 80 ակումբներում: Ծրագրի տարեցտարի շարունակական լինելը նախորդ տարիների հաջող ընթացքի արդյունքն է:
Այս տարի ակումբները կբանավիճեն նոր թեմաներով, կանցկացվեն գործնական եւ ներակումբային բանավեճեր, ընկերական հանդիպումներ, որոնց կհաջորդեն միջդպրոցական խաղերը, իսկ ուսումնական տարվա ավարտին կանցկացվի Բանավեճի Հանրապետական մրցաշարը:
Հետեւեք մեր կայքի նորություններ էջին եւ պարբերաբար կգտնեք թարմ նյութեր YES ծրագրի եւ բանավեճի ակումբների գործունեության մասին: