Armenian

Նորություններ : 2008 - 2009 : Միջդպրոցական մրցույթն առջևում է

Տարեսկզբին իրականացվեցին միջդպրոցական մրցույթի նախապատրաստական աշխատանքները. ընտրվեցին թեմաներ, անցկացվեց վիճակահանություն, որի արդյունքում պարզ դարձան թե՝ իրար հետ մրցակցող դպրոցների ակումբների անունները, թե՝ բանավեճերի թեմաները, և թե՝ վերջիններիս կողմ կամ դեմ դիրքորոշումները: Մրցույթը կկայանա փետրվար – մարտ ամիսներին: Ժամանակը քիչ է, բանավեճի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. յուրաքանչյուր թիմ փորձում է որքան հնարավոր է շատ փաստեր հավաքել սեփական դիրքորոշման ճշմարտացիությունն ապացուցելու համար: 
2008-2009 ուս. տարում միջդպրոցական խաղերին, որոնք անցկացվեցին փետրվարի 16-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ հարցադրումների շուրջ՝

1. Հասարակությունը լավատեղյակ է ՀՀ-ում իրականացվող Կրթական բարեփոխումներին:

2.Օտարերկրյա ուսանողների հոսքը դեպի Հայաստան պետք է խրախուսվի
3.ՄԻԱՎ-ով (Մարդու իմունային անբավարարության վիրուս) հիվանդ մարդիկ պետք է լիովին ինտեգրված լինեն հասարակության մեջ
4.Եղանակի գլոբալ տաքացումը մարդու գործունեության արդյունք է
5.Թանգարանների և ցուցահանդեսների մուտքը պետք է լինի անվճար 
 6.Արդյոք մահապատիժն առավել խիստ պատժամիջոց է քան ցմահ բանտարկությունը
7.Ատոմային էներգետիկան հանդիսանում է ՀՀ-ի զարգացման անհրաժեշտ միջոց:
8. Առողջության ապահովագրումը հասարակության մեջ կոռուպցիայի պայքարի արդյունավետ միջոց է
9.Տնտեսական կախումը այլ պետություններից 21-րդ դարում հանդիսանում է խաղաղության ապահովման երաշխիք
10.Հայաստանում գրանցված 75 քաղաքական կուսակցություններն արդյոք բազմակարծության երաշխիք են 
11. Դրամահավաքությունը դպրոցներում անհրաժեշտություն է:
12. ՀՀ-ում երեխաները իրազեկ են իրենց իրավունքների վերաբերյալ:

13. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դպրոցում չի նպաստի գիտելիքների աճին և կրթության որակի բարձրացմանը:  


վերադառնալ ցանկին