Նորությունների արխիվ
Նորություններ : 2010 - 2011 : Բանավեճի 7-րդ հանրապետական մրցաշար
Բանավեճի ակումները ևս մեկ անգամ մասնակից դարձան Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ՚ ծրագրի շրջանակներում կազմակերպված հանրապետական մրցաշարին: Այս տարին մրցույթն անցկացվեց արդեն 7-րդ անգամ: Ընտրված էր 20 թիմ. 3-ական թիմեր Գյումրի և Վանաձոր քաղաքներից, 4 թիմ՝ Երևանից, մեկական թիմեր Աշտարակ, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Մասիս, Հրազդան, Գավառ, Սևան, Աբովյան քաղաքներից և մեկ թիմ Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ գյուղական համայնքներից:
Բանավեճերի անցկացման վայր էր ընտրվել Արմենիա-Մարիոթ հյուրանոցը, ուր և մայիսի 4-ին, 5-ին և 6-ին միմյանց հետ մրցեցին Երևան ժամանած 20 թիմերը: Նախապես ընտրված էին 4 թեմաներ՝ ՙՀայաստանում հասարակական կազմակերպություններն արտահայտում են հասարակության շահերը՚, ՙՀանրային խորհրդի գործունեությունը ծառայում է իր նպատակին՚ , ՙՀայկական հեռուստաալիքները գործում են օրենսդրորեն ամրագրված նորմերին համապատասխան՚, ՙԱտոմակայանի շահագործումը ՀՀ-ում արդարացված է՚: Նախօրոք ասված չէր թեմաների հերթականությունը և թիմերն ունեին մեկ ամսից ավելի ժամանակ նախապատրաստվելու համար:
Մայիսի 4-ին՝ առավոտյան, երբ բոլոր թիմերը ժամանել էին, հյուրերի, դատավորների ներկայությամբ Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանի, ՙՋինիշյան հիշատակի հիմնադրամ՚ կազմակերպության գործադիր տնօրենի պաշտանակատար՝ Արմեն Հակոբյանի և ՙԵրիտասարդական նվաճումներ՚ կազմակերպության փոխնախագահ Անդրանիկ Մարտիրոսյանի ողջույնի խոսքով ազդարարվեց մրցաշարի մեկնարկը: Վիճակահանության արդյունքում պարզ դարձան մրցակցող զույգերը և Մարիոթի Աշոտ Երկաթ, Լևոն Կիլիկեցի, Տրդատ II սրահներում սկսվեցին թեժ բանավեճեր: Մրցաշարի առաջին օրվա ավարտին, երկու փուլերի արդյունքում 8 թիմ դուրս եկան քառորդ եզրափակիչ: Յուրաքանչյուր փուլի ավարտին մրցաշարից դուրս եկած թիմերի հիասթափությունն ու տխրությունն անխուսափելի էր և մեզ մնում էր բոլորի հետ վերապրել և միաժամանակ նաև ոգևորել վերջիններիս իրենց մասնակցության համար: Օրվա ավարտին մասնակիցների համար կազմակերպվեց նրանց կողմից այդքան սպասված երեկույթը, որը էլ ավելի մտերմացրեց մասնակիցներին և ոգևորեց, իսկ ծրագրի կազմակերպիչներն էլ իրենց հերթին նշեցին ծրագրի 7-րդ տարեդարձը, իսկ տարեդարձից անպակաս էր խորհդանշական “YES” տորթը:
Մայիսի 6-ին տեղի ունեցավ հանրապետական մրցաշարի ամենահանդիսավոր պահը՝ եզրափակիչ խաղը, Վանաձոր և Սևան քաղաքների թիմերի միջև: Բանավեճին որպես դատավոր հանդես եկան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արամ Գևորգյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարինա Մխիթարյանը, Քաունթերփարթ ինթրնեյշնլ կազմակերպության ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանը, IFES կազմակերպության անդամ Համազասպ Դանիելյանը, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը, Քաունթերփարթ ինթրնեյշնլ կազմակերպության քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Գայանե Վարդանյանը: Եզրափակիչ խաղին իր ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց Եվրամիության ծրագրերի գործառնական բաժնի ղեկավար Ժան Կրիստոֆը:: Մարիոթի Տիգրան Մեծ սրահը լեցուն էր. ներկա էին նաև մի շարք հասարակական և միաջազգային կազմակեպությունների ներկայացուցիչներ: Խաղի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Վանաձոր քաղաքի թիմը:
Բոլոր մասնակիցների համար պատրաստվել էին նվերներ և պատվոգրեր, սակայն իրենց առատությամբ հատկապես աշքի ընկան առաջին եռյակում ընդգրկված թիմերի նվերները, վերջիններս նաև պարգևատրվեցին մեդալներով:
Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր կազմակերպություններին, որոնք աջակցեցին մրցաշարի արդյունավետ իրականացմանը, հատկապես ԵԱՀԿ կազմակերպությանը մեզ գրքեր տրամադրելու համար: ԵԱՀԿ-ի կողմից տրամադրված գրքերից նաև փաթեթներ պատրաստվեց 4-րդ տեղը զբաղեցրած Գյումրիի թիմի համար:
Այսպիսով՝ 2011թ-ի բանավեճի հանրապետական մրցաշարում առաջին եռյակը գլխավորեցին Վանաձորի թիմը՝ առաջին տեղ, Սևանի թիմը՝ երկրորդ, Արմավիրի թիմը՝ 3-րդ:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություններ …

|
Մեր մասին |
Նորություններ |
Բանավեճեր |
Ռեսուրսներ |
Մեր ակումբները |
ՔՆ սեմինարներ |
Պատկերասրահ |
©2006-2009 Debates.am. All rights reserved.
Design by e-Works Web Design Studio