2004թ.-ից "Երիտասարդական նվաճումներ" կրթական ՀԿ-ն (ԵՆ) Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ), 2007թ.-ից Եվրոպական Հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության, իսկ 2008-ից նաեւ Քաունթերփարթ Ինթերնեյշնլի հետ համատեղ իրականացնում է "Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ" (YES) բանավեճի ակումբների ստեղծման ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է զարկ տալ քաղաքացիական հասարակության զարգացմանը, ինչպես նաեւ երիտասարդության մոտ ձեւավորել վերլուծական մտածողություն եւ փաստարկման հմտություններ: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ակումբների ակտիվ գործունեությանը նպաստելու համար կազմակերպվեցին բանավեճի ներակումբային եւ միջդպրոցական մրցույթներ, կազմվեց ուսումնական ձեռնարկ բանավեճի ակումբների կազմավորման եւ բանավեճի մրցույթների կազմակերպման վերաբերյալ, ստեղծվեց ուսումնատեղեկատվական ինտերնետային կայք` www.debates.am հասցեով: