Ընկերական Հանդիպումներ -

Ընկերական Հանդիպումներ


Ծրագրի այս փուլում մասնակից յուրաքանչյուր քաղաքում անցկացվում են ընկերական հանդիպումներ, որոնց նպատակն է նպաստել ակումբների` որպես մեկ միասնական թիմի կայացման, ինչպես նաեւ ակումբների միջեւ հարաբերությունների ստեղծման գործում:

Ընկերական հանդիպումներին ակումբները պատրաստվում են առաջադրված թեմաների շուրջ, եւ բանավեճի անցկացման հենց նույն օրը վիճականահանությամբ հայտնի են դառնում դիրքորոշումները: Ակումբները ծրագրի այս փուլում նաեւ կատարելագործում են բանավիճելու իրենց հմտությունները: Չնայած որ խաղերը դատում են մեր կազմակեպության աշխատակիցները, դա ամենեւին չի խոչընդոտում, որ բանավեճի ակումբները, մրցակցությանը զուգընթաց, ծանոթանան միմյանց հետ: Մոտ ապագայում մեր ակումբներին սպասում են Միջդպրոցական բանաեճերը եւ հանրապետական մրցույթը: