Միջդպրոցական բանավեճը "Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ" ծրագրի կարեւորագույն փուլերից է: Միջդպրոցական բանավեճերին մասնակցում են ծրագրում ընդգրկված բոլոր քաղաքների բանավեճի ակումբները:
Միջդպրոցական փուլի արդյունքում որոշվում են յուրաքանչյուր քաղաքի լավագույն ակումբները, ինչպես նաեւ "Ամենահետեւողական հարցերով գրոհող թիմ", "Լավագույն նախապատրաստական աշխատանք", "Լավագույն թիմային աշխատանք", "Ամենամեծ առաջընթաց ունեցած ակումբ", Ամենայուրահատուկ անհատական ոճ` եւ այլ անվանակարգերում պատվոգրեր են շնորհվում բոլոր ակումբներին£
Յուրաքանչյուր տարի խաղերը դատելու նպատակով ԵՆ կողմից հարցազրույցների միջոցով ընտրվում են դատավորներ, որոնք անցնում են վերապատրաստում` ծրագրի էությանը ծանոթանալու եւ գնահատման հմտություններին տիրապետելու նպատակով:
Ընդ որում, մասնակցիներին խրախուսելու նպատակով ԵՆ կազմակերպության կողմից իրականացվում է նաեւ գրահավաք, որի արդյունքում Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունները տրամադրում են իրենց հրատարակությունները: Տրամադրված գրականությունը մեծ ներդրում է աշակերտների գիտելիքների խորացման, եւ որպես արդյունք, բանավեճերի որակի բարձրացման համար:
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին` այդ թվում, Հայաստան Համահայկական Հիմնադրամին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, Եվրոպական Հանձնաժողովին, Բրիտանական եւ ԱՄՆ դեսպանատներին, Եվրասիա Հիմնադրամին:
ՀԱՂԹՈՂՆԵՐ ՉԿԱՆ, բոլոր մասնակից ակումբները, ակտիվ եւ հաջող մասնակցություն ունենալով, հավասարապես հաղթում են այս փուլում: Շնորհավորում ենք բոլորին: