Ներակումբային Բանավեճեր -

Ներակումբային Բանավեճեր

YES ծրագրի 2-րդ փուլում անցակցվում են ներակումբային բանավեճերը, որոնք կազմակերպվում են ակումբների ներսում: Թիմերը կատարում են նախապատրաստական աշխատանքներ, հետազոտություններ և, կիրառելով նախորդ փուլում իրենց ստացած գիտելիքներն և հմտությունները, ընտրված որևէ թեմայի շուրջ անցկացնում են բանավեճեր:
Այս փուլում ակումբի անդամներից յուրաքանչյուրը փորձում է իր սեփական ուժերն ու հնարավորությունները: Արդյունքում ակումբներն իրենց համատեղ ուժերով ընտրում են 5 հոգուց բաղկացած այն թիմերին, որոնք էլ հետագայում՝ ընկերական հանդիպումների ժամանակ, ներկայացնում են իրնեց ակումբների հավաքական թիմերը: