Հանրապետական մրցաշար -

Հանրապետական մրցաշար


Բանավեճի հանրապետական փուլը եզրափակում է YES ծրագրով նախատեսված միջոցառումների շարքը` հանդիսանալով տարվա ամենահանդիսավոր եւ, միեւնույն ժամանակ, ամենապատասխանատու իրադարձությունը: Ծրագրին մասնակից բոլոր քաղաքների բանավեճի ակումբները, ներկայացնելով մեկական անդամ, միավորվում են եւ կազմում քաղաքը ներկայացնող հավաքական թիմ: Վերջիններս մայիս ամսվա սկզբին ժամանում են մայրաքաղաք եւ պայքարում մրցանակային տեղերի համար£
Խաղերը դատելու եւ մեկնաբանելու համար հրավիրվում են մի շարք քաղաքական գործիչներ, տեղական եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների փորձագետներ: