Armenian

Նորություններ : 2009 - 2010 : Բանավեճի ակումբները այժմ տարածվեցին Աշտարակ, Մասիս և Արտաշատ քաղաքներում

  2009-2010 ուսումնական տարվա սկզբում մեկնարկեց ՙԵրիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ՚ բանավեճի ակումբների ստեղծման ծրագրի վեցերորդ փուլը: Մասնակից դպրոցների շարքը համալրվեց ևս 26 դպրոցներով: Բանավեճի ակումբները տարածվեցին Աշտարակ, Մասիս և Արտաշատ քաղաքներում, ինչպես նաև Արմավիր մարզի 3 գյուղերում՝ Լեռնագոգում, Քարակերտում և Դալարիկում: Այս տարի մեր ակումբները 103-ն են:Սեպտեմբերից մասնակից հին և նոր դպրոցներում սկսվեցին բանավեճի ակումբների հավաքագրման աշխատանքներ, որից հետո յուրաքանչյուր ակումբ իրենց ղեկավարի օգնությամբ ծանոթանացավ բանավեճի ֆորմատին և ուսումնասիրեց Բանավեճի Հիմունքներ ձեռնարկը: Հոկտեմբերին ակումբի անդամների կողմից ընտրված թեմաների շուրջ անցկացվեցին առաջին գործնական բանավեճերը: Այս բանավեճերը ուսուցողական պարապմունքներ էին, որոնց շնորհիվ ակումբի անդամները ձեռք բերեցին մի շարք հմտություններ և կփորձեն շտկել իրենց կողմից թույլ տված բացթողումները:  Նոյեմբեր ամսվա ընթացքում կանցկացվեն ներակումբային բանավեճեր, սակայն այս անգամ արդեն YES ծրագրի աշխատակազմի կողմից առաջադրված թեմաների շուրջ: Սպասենք առաջիկա ամսում էլ առավել հետաքրքրիր և ուսուցողական բանավեճերի: Հաջողություն մեր ակումբների աշխատանքներին…

վերադառնալ ցանկին