Գործնական բանավեճեր -

Գործնական բանավեճեր


Գործնական բանավեճը հանդիսանում է YES ծրագրի մեկնարկը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում տեղի է ունենում բանավեճի ակումբների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում 20-25 աշակերտներ համալրում են արդեն իսկ ձեւավորված ակումբների շարքերը: Ծրագրի այս փուլում ակումբի անդամները ղեկավարների օգնությամբ ուսումնասիրում են «Բանավեճի հիմունքներ» ձեռնարկը եւ փորձում պահպանելով ընթացակարգային կանոնները անցկացնել իրենց առաջին գործնական բանավեճերը: 
Գործնական բանավեճերը մեծ դեր են կատարում բանավեճի ակումբների ձեւավորման եւ կայացման գործում, ինչպես նաեւ հենակետ են հանդիսանում ծրագրի հաջող ընթացքի համար: