Նորություններ : 2010 - 2011 : Ծրագրի ներկայացում եւ հետագա իրականացման ռազմավարական քայլերի քննարկում
Հունիսի 15-ին «Ավիատրանս» հյուրանոցում կայացավ «Երիտասարդութունը
ներգրավված հասարակության մեջ» դպրոցներում բանավեճի ակումբների ստեղծման ծրագրի
ներկայացումը, որին հրավիրված էին մի շարք միջազգային եւ հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպանատների աշխատակիցներ, խոշոր բիզնեսի
ներկայացուցիչներ, ծրագրին անդամակցող դպրոցների տնօրեններ,բանավեճի ակումբի ղեկավարներ, ակումբի
անդամներ: Հանդիպման նպատակն էր ծրագրի հետագա շարունակականությանապահովման համար ֆինանսական կամ այլ միջոցներով
աջակիցներ ձեռք բերել: Իր բացման խոսքով հանդես եկավ ՀՀ
կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ծրագրի ներկայացմանն իրենց
անմիջական մասնկցությունն ունեցան նաեւ հրավիրված տնօրենները, ակումբի ղեկավարներն
ու ակումբի անդամները, նրանք կարեւորեցին բանավեճի դերը երիտասարդության
շրջանակներում, նշելով, որ այն ոչ միայն խոսելու մշակույթ է տարածում, այլ նաեւ
նպաստում էարագ կողմնորոշվելուն,
բանավեճի շնորհիվ աշակերտները նաեւ ազատվում են մի շարք բարդույթներից, ինչպես
նաեւ նրանք ավելի են մոտենումգրքին:
Հադիպմանը ներկա հյուրերն իրենց հարցերն ուղղեցին ծրագրի իրականացնողներին եւ
ծրագրի նկատմամբ արտահայտեցին իրենց հետաքրքրությունը:Շնորհակալություն ենք հայտնում բոլոր
ներկաներին եւ սպասում արձագանքների հետագա համագործակցության համար եւ հույսով
ենք, որ ծրագիրը կստանա հնարավորություն շարունակելու իր արդյունավետ ընթացքը: