Ռեսուրսներ


Բանավեճի կանոններն ու էթիկան

Յուրաքանչյուր բանավեճ ենթադրում է թեժ քննարկում որեւէ վիճահարույց հարցադրման շուրջ: Որպեսզի այդ քննարկումը լինի հնարավորինս քաղաքակիրթ եւ արդյունավետ, հարկավոր է իմանալ բանավեճի կաննոները եւ հետեւել դրանց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հիմնական կանոն, որոնք պարտավոր է իմանալ ցանկացած բանավիճող:

ԲԱՆԱՎԵՃԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
  1. Բանավեճը պետք է դիտել որպես փոխհարգալից միջավայրում մտքերի կառուցողական փոխանակում:
  2. Բանավեճը ոչ միայն արտահայտվելու, այլեւ` դիմացինին համոզելու միջոց է. բանավիճողի հիմնական նպատակն իր ունկնդիրներին սեփական տեսակետում համոզելն է:
  3. Բանավեճի արդյունքում կողմերը պետք է փորձեն հասնել ընդհանուր, փոխշահավետ եւ ընդունելի որոշման:
  4. Հարգալից եւ քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել հակառակորդի եւ լսարանի նկատմամբ:
  5. Պնդումները պետք է պաշտպանել համապատասխան փաստերով: Ցանկացած բանավիճող պետք է տիրապետի փաստերի մեջբերման էթիկային:
  6. Բանավեճը պետք է լինի նյութերի հավաքագրման եւ դրանց միջոցով փաստարկների ձեւակերպման արդյունք:
  7. Սեփական դիրքորոշման մշակման հետ զուգահեռ անհրաժեշտ է նաեւ ծանոթանալ հակառակորդ կողմի դիրքորոշման առավելությունների եւ թերությունների հետ:
  8. Քննադատությունը չպետք է դիտել որպես փաստարկների ուղղակի ժխտում. այն կոչված է զտելու փաստարկը սխալներից` դարձնելով այն առավել ուժեղ եւ համոզիչ:
  9. Անկախ տարակարծության աստիճանից` հարկավոր է համբերությամբ լսել եւ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել մյուսների արտահայտած կարծիքների վերաբերյալ:
  10. Բանավեճը եւ քննարկվող հարցը չպետք է անձնականացնել. այն ոչ թե միջանձնային, այլ զուտ գաղափարային հակադրություն է: