Նորություններ : 2009 - 2010 : Քաղաքացիական նախաձեռնության սեմինարները ծրագրում ընդգրկված նոր քաղաքներում
Ինչպես և նախորդ տարիները, 2010 թ-ը ևս լի կլինի հետաքրքիր հանդիպումներով. կշարունակվեն «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող քաղաքացիական նախաձեռնության սեմինարներ/ ուսուցողական շրջայցերը:
Մարտի 23-ին ք. Աշտարակի Բանավեճի ակումբների անդամները կայցելեն Հայաստանի Ամերիկյան համալսարան (ՀԱՀ), որտեղ կհանդիպեն Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի հանրային իրազեկման օգնական Արմինե Գրիգորյանին: Այս սեմինարի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանում Համաշխարհային Բանկի (ՀԲ) գործունեությանը, ծրագրերին, կդիտեն ֆիլմ նվիրված ՀԲ-ի գործունեությանը Հայաստանում, ինչպես նաև կծանոթանան ՀԱՀ-գրադարանում գործող “Knowledge for Development Center”-ին (Գիտելիք հանուն զարգացման կենտրոն): Այս սեմինարից հետո ակումբի անդամները կայցելեն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, որտեղ կծանոթանան վերջինիս գործունեությանը, ծրագրերին, կդիտեն ՀՀ-ում ԵԱՀԿ գործունեությանը նվիրված ֆիլմ, հնարավորություն կունենան իրենց հետքաքրքրող հարցերն ուղղել խոսնակին:
Մարտի 24-ին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ այս անգամ կայցելեն Արտաշատ և Մասիս քաղաքների Բանավեճի ակումբների անդամները: Այս սեմինարին կհաջորդի ուսուցողական շրջայցը Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակ, որտեղ նրանք կծանոթանան Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությանը, ՀՀ-ում գործող ՄԱԿ-ի գործակալություններին, հնարավորություն կունենան դիտելու Մարդու իրավունքներին նվիրված տեսաֆիլմ:
Իսկ մարտի 25-ին Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակ կայցելեն ք. Երևանի մի քանի Բանավեճի ակումբների անդամներ: