Նորություններ : 2009 - 2010 : YES-ն իր արմատները տարածեց նոր դպրոցներում
2009-2010 ուս. տարում "Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ" բանավեճի ակումբների ստեղծման ծրագիրը ավելացրեց իր ակումբների թիվը՝ համալրելով նոր դպրոցներ ոչ միայն ծրագրում ընդգրկված մարզերում, այլ նաև երկու նոր մարզերի 3 քաղաքներում: Այս տարի բանավեճի ակումբներ կստեղծվեն Արագածոտն և Արարատ մարզերի՝ Աշտարակ, Արտաշատ և Մասիս քաղաքների դպրոցներում: Օգոստոսի 19-21-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ ծրագրում ընդգրկված նոր դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, որն էլ հենակետ հանդիսացավ բանավեճի արվեստը 26 նոր դպրոցներում տարածելու համար: Վերապատրաստման շնորհիվ YES ծրագրի աշխատակիցները փորձեցին ուսուցիչներին առավել հանգամանալից ծանոթացնել բանավեճ հասկացությանը, ծրագրի և բանավեճի ֆորմատին: Նոր ուսումնական տարին առջևում է. սպասվում են արդեն իսկ գործող ակումբների համալրումներ, նոր ակումբների ձևավորման գործընթաց: Համոզված ենք YES ծրագիրը կսիրվի նաև նոր ակումբներում և հաջողությամբ կշարունակի իր ընթացքն այս ուսումնական տարում ևս: