Armenian

Նորություններ : 2011-2012 : Աշակերտները կրկին բանավիճում են

2011 թվականի հանրապետական մրցաշարից հետո բանավեճի ակումբներն անցան հանգստի: Բազմաթիվ հարցուփորձերին, թե ինչ է սպասվում հաջորդ ուսումնական տարում՝ «YES» ծրագրի աշխատակիցներն ու ղեկավարները անորոշ հայացքներ էին նետում, սակայն նրանք չէին դադարում հուսալ եւ ակտիվ քայլեր ձեռնարկել ծրագրի շարունակակականությունն ապահովելու համար:  Ամռան ամսիներին տեղի ունեցած բանակցությունների, հանդիպմուների արդյունքում Բանավեճը դպրոցներում շարունակեց իր արդյունաբեր գործունեությունը:
Ուսումնական առաջին կիսամյակում այս տարի եւս սպասվում են գործնական, ներակումբային եւ ընկերական հանդիպումներ:
Գործնական եւ ներակումբային բանավեճերին հնարավորություն է տրվում ինքնուրույն ընտրելու բանավեճի թեմա: Հուսով ենք թեմաները կլինեն բազմազան եւ հետաքրքիր:

վերադառնալ ցանկին