Հիմնական էջ -

Հիմնական էջ

Այս կայքը ողջունում է բոլոր նրանց, ովքեր կարեւորում են բանավեճի դերը քաղաքակիրթ հասարակության ձեւավորման եւ զարգացման գործում: Եթե դեռեւս նոր պետք է բացահայտեք բանավեճի հետաքրքիր եւ ուսուցողական աշխարհը, այս կայքը կօգնի ձեզ ուսումնասիրել բանավեճի հիմունքներն ու պատմությունըª տրամադրելով օգտակար նյութեր եւ հղումներ: Իսկ փորձառու բանավիճողներին կայքն առաջարկում է բանավեճի թեմաների հետաքրքիր տարբերակներ, ինչպես նաեւ նորություններ բանավեճի աշխարհից:
Կայքը ստեղծվել է "Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ" YES ծրագրի շրջանակներում: Այն հարուստ տեղեկատվություն է պարունակում ծրագրի մասնակից դպրոցների բանավեճի ակումբների գործունեության վերաբերյալ: Հույս ունենք, որ այս կայքը խթան կհանդիսանա YES ծրագրի հաջող ընթացքի եւ Հայաստանում ուսուցողական բանավեճի հետագա զարգացման եւ արմատավորման համար: