Նորություններ : 2009 - 2010 : Եւս մեկ քայլ առաջ...
Եվս մեկ փուլ հաղթահարվեց բանավեճի
ակումբների կողմից: Ավարտվեցին 2009-2010 ուս. տարվա միջդպրոցական
բանավեճերը: Շնորհավորում ենք բոլոր ակումբականներին,
ովքեր իրենց նույնսիկ փոքրիկ ներդրումով մասնակցեցին միջդպրոցական
մրցափուլին և հետաքրքիր բանավեճեր պարգևեցին առաջին հերթին իրենց, հետո
նաև իրենց ուսուցիչներին և իհարկե “YES” ծրագրի անձնակազմին: Այս
բանավեճերը ևս լի էին նոր թեմաներով, գիտելիքներով, ծանոթություններով,
ինչպես նաև հուզումներով: Կայացան բազմաթիվ հետաքրքիր բանավեճեր, հագեցած
փաստարկներով, վերլուծությամբ,
որոնք իհարկե ոգեշնչում և մեկ անգամ ևս փաստում են ծրագրի հաջող ընթացքի
մասին: Բոլոր
ակումբները
ստացան իրենց բնորոշ անվանակարգերով պատվոգրեր: Անվանակարգերը բազմաթիվ
էին. յուրաքանչյուր ակումբ աչքի էր ընկնում
իր ուրույնությամբ և հենց այդ առանձնահատկություններն
էլ հաշվի են առնվել և տեղ գտել ակումբներին տրված «Ամենաքաղաքավարի
թիմ», «Ամենաանկանխատեսելի
թիմ», «Ամենամեծ
առաջընթաց
ունեցած ակումբ», «Ամենաճկուն և տրամաբանող թիմ», անվանակարգերով
պատվոգրերում:
Ակումբներին
շնորհվեցին
նաև նվերներ՝ ծրագրին աջակցող կազմակերպությունների
կողմից տրամադրված գրականություն, որը տարեց տարի հարստացնում է բանավեճի
ակումբների գրադարանները և նպաստում է հետագա բանավեճերի նախապատրաստական
աշխատանքների
արդյունավետ
կազմակերպմանը:
Յուրաքանչյուր
քաղաքում առավելագույն միավորներ հավաքած ներքոնշյալ ակումբներին շնորհվեց
«Լավագույն թիմ» անվանակարգը:
Քաղաք
Դպրոց
Միավոր
Երեւան
#78
148
Գյումրի
#2, #6
144
Վանաձոր
#6
150
Հրազդան
#1
144
Աբովյան
#8
153
Էջմիածին
#3
138
Արմավիր 1
Մեծամորի #1
150
Արմավիր 2
Դալարիկի
147
Սեւան
#6
142
Գավառ
#3
133
Աշտարակ
Օշականի
138
Մասիս
#2
146
Արտաշատ
#5
132
Այսպիսով, մենք առաջ ենք շարժվում դեպի
Հանրապետական մրցաշար, որն էլ կամփոփի 2009-2010 թվականների բանավեճի
ակումբների գործունեությունը:
Սակայն մինչ Հանրապետական մրցաշարն ակումբները պետք է լրջորեն պատրաստվեն
մրցաշարի բանավեճի առաջարկված չորս թեմաներին և բանավիճեն առաջարկված
չորս թեմաներից որևէ մեկի շուրջ:
“YES”-ի անձնակազմը հաջողություն է մաղթում բոլոր ակումբականներին…