Armenian

Նորություններ : 2009 - 2010 : Հանրապետական մրցաշարն առջեւում է

  "YES" ծրագրի շրջանակներում գործող բանավեճի ակումբներում ավարտվեցին ներակումբային/ընկերական բանավեճերը, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ակումբ ուսումնասիրեց ծրագրով նախատեսված հանրապետական փուլի համար ընտրված չորս թեմաներից մեկը: Յուրաքանչյուր ակումբ արդեն իսկ ընտրել է իր մասնակցին և կազմավորված են նաև հավաքական թիմերը: Թիմերը կազմավորվել են հետևյալ կերպ. Երևան՝ 4 թիմ, Գյումրի և Վանաձոր՝ 3-ական թիմեր,  Արմավիր, Էջմիածին, Հրազդան, Աբովյան, Սևան, Գավառ, Աշտարակ, Արտաշատ, Մասիս քաղաքներից և Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ գյուղական համայնքերից մեկական թիմեր:
Այսպիսով, 2009-2010 ուս. տարում Հանրապետական մրցաշարին մասնակցում են 20 հավաքական թիմեր: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, մրցաշարին մնացել են հաշված օրեր:   
        
    Հանրապետական մրցաշարում ընդգրկված 4 թեմաներն են՝ 
  • Սպառողների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են,  
  • ՀՀ ինտեգրումը Եվրամիությանը շահավետ է,
  • ՀՀ պետական քաղաքականությունը նպաստում է սփյուռքի և հայաբնակ հայերի մերձեցմանը,
  • ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները պահպանվում են:

          "YES" ծրագրի ողջ անձնակազմը սիրով հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են բանավեճով և ցանկանում են մեզ հետ միասին ունկնդրել մեր ակումբների կողմից նախապատրաստված բանավեճերը: Մրցաշարը կկայանա մայիսի 4, 5, 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում:  

         Իսկ մինչ Հանրապետական մրցաշարի մեկնարկը մենք հաջողություն ենք մաղթում 20 հավաքական թիմերին և համոզված ենք, որ նրանք ջանասիրաբար պատրաստվում են մրցաշարին:

Բեռնել օրակարգը

վերադառնալ ցանկին