Նորություններ : 2010 - 2011 : Նոր ուսումնական տարի
Շուրջ 6 տարի շարունակ նոր ուսումնական տարվա սկիզբը դպրոցներում զուգորդվում է բանավեճի ակումբների հավաքագրման գործընթացով: Կազմվել են բանավեճի ակումբներում անդամագրվելու հայտարարությունները, 12 քաղաքի 105 դպրոցների ղեկավարների հետ անցկացվել են հանդիպումներ, որոնք եւ հանդիսացան “YES” ծրագրի մեկնարկը 2010-2011 ուս. տարում:
Հոկտեմբեր ամսին կանցկացվեն առաջին գործնական պարապմունքները հետեւյալ թեմաների շուրջ՝
ՀՀ-ում ԶԼՄ-ներն ազատ են:
ՀՀ-ում բնակվող հայ քաղաքացիները պետք է միջնակարգ կրթություն ստանան հայերենով:
ՀՀ պետական մարմիններն իրենց որոշումների կայացման մեջ առաջնորդվում են հանրային կարծիքով:
ՀՀ-ում չծխողների իրավունքները պաշտպանված են:
Ընդունելության քննությունների ներկայիս համակարգը նվազեցնում է կոռուպցիոն դրսեւորումները:
Դպրոցում գործող սննդի կետերը գործում են առողջապահության եւ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան:
Կամավորական աշխատանքը ՀՀ-ում խրախուսվում է:
Ներառական կրթությունը օժանդակում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ինտեգրմանը հասարակության մեջ:
Հեռուստատեսությունը բացասաբար է ազդում դեռահասների արժեքային համակարգի ձեւավորման վրա:
Դպրոցում համազգեստ կրելը պարտադիր է:
Սոցիալական ցանցերը (facebook, odnoklassniki, twitter) օգտակար են երիտասարդների համար:
Հայերի հանգիստը Թուրքիայում արդարացված է:
Աշակերտների ներկայությունը ծնողական ժողովներին անհրաժեշտ է:
Մասնագիտության ընտրության հարցում ծնողների միջամտությունն անհրաժեշտ է:
Ավելացնենք, որ ակումբները սահմանափակված չեն նշված թեմաների շուրջ բանավեճեր անցկացնելով եւ կարող են ընտրել ակումբի անդամներին հետաքրքրող բանավեճի այլ թեմաներ:
Այսպիսով, ազդարարում ենք նոր ուսումնական տարվա սկիզբը եւ պատրաստվում առաջին գործնական հանդիպումներին: