Armenian

Նորություններ : 2011-2012 : Միջդպրոցական մրցույթի նախաշեմին

Ավարտվեցին ձմեռային արձակուրդն ու նոր տարվա տոներն իրենց անհոգ եւ աշխույժ առօրյայով: Դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները կրկին մտան իրենց բնականոն դպրոցական կյանք, իսկ դա նշանակում է, որ իրենց ընթացքն են շարունակում նաեւ բանավեճի ակումբները, որոնք արդեն պատրաստվում են միջդպրոցական մրցույթներին: Մասնակից բոլոր դպրոցների ուսուցիչները վիճակահնությամբ արդեն ընտրել են թեմաները, որոնք այս անգամ 12-ն էին՝

·         ՀՀ-ում տուրիզմի զարգացման համար նպաստավոր պայմաններ չկան:

·         ՀՀ-ում պետք է ընդունվի 100%-անոց համամասնական ընտրակարգ:

·         ՀՀ դպրոցում գործող գրադարանները համապատասխանում են պետական պահանջներին:

·         ՀՀ-ում ապօրինի անտառահատումները չեն վերահսկվում պատգամ մարմինների կողմից:

·           Բժշկական ապահովագրությունը պետք է պարտադիր լինի ՀՀ քաղաքացիների համար:

·         ՀՀ դպրոցներում անտեսվում է մարմնամարզություն առարկայի կարեւորությունը:

·         ՀՀ-ում հանքարդյունաբերությունը չի առաջացնում էկոլոգիական խնդիրներ:

·         ՀՀ առողջապահության ոլորտում պետական պատվերի գումարները արդյունավետ են:

·         ՀՀ-ում խրախուսվում է մանր ու միջին ձեռնարկատիրությունը:

·         ՀՀ-ում ընտանեկան բռնությունը ներընտանեկան խնդիր է:

·         ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է:

·         Դասական երաժշտության ուսումնասիրությունը պետք է հանրակրթության մաս կազմի:  

  Յուրաքանչյուր դպրոց կբանավիճի վերը նշված  թեմաներից երկուսով:  Ծրագրի կազմակերպիչներն ընտրել են նաեւ միջդպրոցական մրցաշարը գնահատող  բանավեճի դատավորներին, նրանք են՝ Տաթե Չախչախյանը,  Լիանա Մանուկյանը, Սարեն Աբգարյան ը(նախկինում եղել է բանավեճի ակումբի անդամ), Շուշանիկ Բոյաջյանը, Տաթեւ Խաչատրյանն ու Վանիկ Ղազարյանը: Նրանք անցել են վերապատրաստման դասընթացներ եւ պատրաստ են սկսել իրենց աշխատանքը:

Միջդպրոցական բանավեճերը սկսվեն փետրվարի 14-ին եւ կավարտվեն մարտի վերջին: Բոլորին մաղթում ենք հաջողություն,  լավ պատրաստվեք, եղեք վստահ, համոզիչ եւ դիպուկ, չմոռանաք նաեւ գրագետ խոսքի մասին, իսկ որ ամենակարեւորն է՝ եղեք հարգալից միմյանց նկատմամբ:

վերադառնալ ցանկին